18 06 2019

Մխիթար Հայրապետյանը որոշեց հրաժարվել 3 պաշտոններից մեկից

Մխիթար Հայրապետյանը որոշեց հրաժարվել 3 պաշտոններից մեկից

ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները:

Նա նշել է, որ ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, բացի այդ  ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, և ստիպված է ընտրություն կատարել  պաշտոնների միջև։

«Չեմ հասցնելու աշխատանքը պատշաճ կատարել, իսկ ես բավական մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում աշխատանքներին, որտեղ ներգրավված եմ»,-ասել է Մխիթար Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ