«Ինչու՞ մեկ տարի հետո ստեղծվեց Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը, արդյո՞ք այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախում թշնամիներ կան, թե՞ երբ Ալիևը պահանջեց ռեալ քայլեր Արցախի հարցում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն անդրադարձավ նաև իմքայլական պատգամավորներից մեկի այն հայտարարությանը, թե մենք պարտվել ենք պատերազմում, քանի որ ունենք զոհեր: «Ես չգիտեմ, դա անգրագիտություն, զավեշտ, թե ազգի նկատմամբ դավաճանություն ասեմ: Անգամ ծիծաղել չի կարելի, քանի որ դա քաղաքական գործիչ է ասում»,- վրդովվեց ազատամարտիկը:
Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ քննիչ հանձնաժողովի կազմը ևս տարակարծությունների տեղիք է տալիս: «Նայեցի հանձնաժողովի կազմը և ծիծաղեցի: Մարդը, ով ստամոքսի խոցի պատճառաբանությամբ մինչև 26 տարեկանը չի ծառայել, հետո երկրորդ երեխան ծնվել է և ինքն ազատվել է բանակից, այսօր քննիչ հանձնաժողովի կազմում է»,- ընդգծեց ազատամարտիկը՝ միևնույն ժամանակ կասկածի տակ դնելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ռազմավարական ունակությունները՝ պատերազմի հետ կապված խնդիրների վերհանման գործում:
Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանին՝ քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանն էլ ասաց. «Գիտեք ինչու՞ է Անդրանիկ Քոչարյանն այդ հանձնաժողովի նախագահը, որովհետև նա հոկտեմբերի 27-ից հետո ուզեցել է դառնալ վարչապետ, Ռոբերտ Քոչարյանը չի թողել և ինքն էլ աբիժնիկ մնալով՝ հիմա ուզում է վրեժ լուծել»,- եզրափակեց Հարությունյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը