«Կարևորելով ՀՀ օրենքի անհրաժեշտությունը կինեմատոգրաֆիայի և կինոարտադրության իրավակարգավորումների համատեքստում, ՀՀ օրենսդիր մարմինը հետամուտ է լինում այս ոլորտի իրավական ակտի ընդունմանը»,- այս մասին կինոյի ոլորտին վերաբերող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Պետությունը կինոյի ոլորտում պետք է դրսևորի սկզբունքային քաղաքականություն՝ նշեց պատգամավորը, հավելելով, որ դա պետք է լինի ոլորտի սուբյեկտների իրավահավասարության, ստեղծագործական ազատության, օտարերկրյա ներդրողների մոտ գրավչության ստեղծման և պետական աջակցության բացարձակ թափանցիկության միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը