16 06 2019

ՔՊ համագումարը՝ որպես դեմագոգիայի և դատարկախոսության THE BEST․ Աշոտյան

ՔՊ համագումարը՝ որպես դեմագոգիայի և դատարկախոսության THE BEST․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՔՊ 5-րդ համաժողովին։ Նա գրում է․

«ՔՊ համագումարը՝ որպես դեմագոգիայի THE BEST

Մեկ տարուց ավել է, ինչ իշխանության ղեկին հայտնված թիմը աշխատելու, խոստումները կատարելու, մարդկանց կյանքը բարելավելու, երկիրը ուժեղացնելու փոխարեն, հերոսաբար շարունակում է պայքարել ոչ թե երկրի իրական պրոբլեմների, այլ Հանրապետականի դեմ։

Խրոնիկ միտինգային գործելաոճը առատորեն համեմվում է անբարտավանության, կիսագրագիտության եւ ինքնասիրահարվածության հիվանդագին պոռթկումներով։

Իշխող կուսակցության այսօրվա համագումարը ՔՊ-ի քաղաքական սնանկության ոսկե հավաքածուն էր, դատարկախոսության THE BEST-ը։

Տիկնայք եւ պարոնայք, խորը շունչ քաշեք եւ դադարեք կախվել մեր քաղաքական կապիտալից։ Հանրապետականների նման բարձր կլասի գործիչներ, ինչպես կրկին ցույց տվեց ձեր համագումարը, դուք չունեք եւ չեք էլ ունենա։ Եւ այդ խանդն իւ նախանձը ուղղեք ժողովրդի առջեւ ստանձնած պարտավորությունները կատարելուն։

Գնացեք մոմ վառեք, աղոթեք Աստծուն, որ երկիրս անշառ, անփորձանք, անցնցում, անկորուստ եւ սահուն կարողանաք փոխանցել հաջորդ իշխանություններին»։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՔՊ կուսակցությունը անցկացրել է իր 5-րդ համաժողովը և ընտրել վարչության նոր 21 անդամներին։ ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ