10 06 2019

Արթուր Դանիելյանին ձերբակալել են ասուլիսի ժամանակ հնչեցրած խոսքերի համար. Լիկա Թումանյան

Արթուր Դանիելյանին ձերբակալել են ասուլիսի ժամանակ հնչեցրած խոսքերի համար. Լիկա Թումանյան

Մոտ կես ժամ առաջ 6 ոստիկան և 3 քաղաքացիական հագուստով անձ առանց որևէ թույլտվության ներխուժել են «Ադեկվադ» ՀԿ-ի գրասենյակ և ձերբակալել են ղեկավար Արթուր Դանիելյանին՝ մեղադրելով անձի կյանքին սպառանլիքներ ներկայացնելու համար: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» կուսակցության անդամներից Լիկա Թումանյանը:

Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտմամբ. «Դեպքը, ըստ երևույթի, եղել է երեկվա ասուլիսի ընթացքում Արթուր Դանիելյանի կողմից հնչեցված խոսքերը, երբ մեջբերելով Ջիվան Աբրահամյանի սպառնալիքները Բակո Սահակյանի հասցեին, ասել է, որ մի օր էլ ստիպված ենք լինելու կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը ջարդեն: Կարծում եմ, որ պատճառը դա է եղել, քանի որ մինչ այս որևէ անձի սպառնալիք չի եղել մեր կողմից: Արթուր Դանիելյանը մատնանշել է իրավապահների թերի աշխատանքը և օրենքների երկակկի կիրառումը, որ եթե Ջիվան Աբրահամյանը նմանատիպ հայտարարություն կարող է անել և ոչ ոք իրեն բերման չի ենթարկում և չի կալանավորում որևէ մեղադրանքով, Արթուր Դանիելյանին նույն խոսքերի համար կարող են տանել: Արթուր Դանիելյանը ցույց է տվել, որ իր նկատմամբ կա ակնհայտ վերաբերմունք, և սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է, ինչն էլ հաստատվեց այսօր»,- ասաց Լիկա Թումանյանը՝ ավելացնելով, որ պայքարելու են Արթուր Դանիելյանի ազատության համար, թույլ չեն տալու օրենքի երկակի ստանդարտների կիրառում:

Կուսակցության անդամը նաև նշեց, որ Արթուր Դանիելյանի գործով զբաղվում է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն, ով այս պահին ոստիկանության կենտրոնական բաժանմունքում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ