Հրապարակվում են հունիսի 9-ին ՀՀ 23 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների առաջին նախնական արդյունքները։
23։08
Արմավիրի մարզի Ապագա համայնքում հաղթել է թեկնածուներից Պետրոս Ավագյանը։ Ձայներով երկրորդ տեղում է Գրիգոր Մանուկյանը։
22։55
29/23 ընտրատեղամասում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվեց: Վահագն Գևորգյան՝ 301 քվե, ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 265 քվե, Սասուն Գրիգորյանը՝ 39 քվե, Արթուր Ղազարյանը՝1 քվե Մանուկ Մկրտչյանը՝ 20 քվե:
22։46
29/7 ընտրատեղամասում երեք ձայնով առավել էր ՔՊ թեկնածուն, սակայն 29/01-ում առավելությունն ավելի շատ է։
29/01 ընտրատեղամաս Գրիգոր Գուլյան-192 ձայն, Վահագն Գևորգյան- 87 ձայն։
22։30
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում նախնական արդյունքներով 1046 ձայնով հաղթել է միակ թեկնածուն՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը։ Ազատամուտ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 2310 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1172–ը կամ 50.74 տոկոսը:
23:00
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ըստ նախնական արդյունքների՝ համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է գործող համայնքապետ, անկուսակցական Վարդան Պողոսյանը։ Նա հավաքել է մոտ 780 ձայն, երկրորդ տեղում է Նաղաշ Հակոբյանը` 670 ձայնով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը