06 06 2019

Վարչապետը փչացնում, իսկ թշնամին՝ ամրապնդում է գործակցությունը մեր դաշնակցի հետ

Վարչապետը փչացնում, իսկ թշնամին՝ ամրապնդում է գործակցությունը մեր դաշնակցի հետ

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, գնել է ռուսական Անտիպինսկի նավթավերամշակման գործարանի բաժնետոմսերի 80%-ը: Անտիպինսկին Ռուսաստանի ամենախոշոր սեփականաշնորհված գործարանն է, որը, գործարանի պաշտոնական կայքի տվյալներով, հասել է Ռուսաստանի համար ռեկորդային՝ նավթի վերամշակման 98 տոկոս խորության, իսկ դուրս եկող  ԱԻ-95, ԱԻ-92 и ԱԻ-80 մակնիշների բենզինը համապատասխանում է«Եվրո-5»-ի պահանջներին։ Գործարանը միացած է «Տրանսնեֆտ»-ի նավթամուղներին։ Նոր սեփականատերերը մտադիր են ապահովել գործարանի անխաթար աշխատանքը, նավթապրոդուկտի մատակարարումները ներքին շուկայում և արտահանման ոլորտում։ 

Այժմ գլխավոր հարցը․ ո՞ւմ է սա ձեռնտու։ Գործարքի շնորհիվ գործարանը կփակի պարտքերը, Ռուսաստանում չի փակվի նավթի ոլորտի գործարաններից ամենախոշորներից մեկը, կպահպանվեն աշխատատեղերը, իսկ ադրբեջանական պետական ընկերությունը գրավիչ ակտիվ ձեռք կբերի։ Երկու կողմերն էլ շահում են։

Չենք շահում մենք, քանի որ մինչ Փաշինյանը երկրում ստեղծված ատելության մթնոլորտը թեժացնում է և թշնամանք տարածում, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխգործակցությունն ավելի է ամրանում, հարաբերությունները՝ ջերմանում։ Վարչապետ Փաշինյանը ներքին հարցերին է անդրադառնում, սևազգեստ մարդիկ փնտրում, իսկ մեր ռազմավարական դաշնակիցն ու մեր թշնամին ակտիվացնում են շփումները։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման վերաբերյալ խոսակցությունները սկսվեցին դեռևս նախորդ տարի։ Չնայած վարչապետը հայտնում էր ՀՀ-ՌԴ «փայլուն» կապերի մասին, իրականությունն այլ բանի մասին է վկայում։

Միաժամանակ ակտիվորեն խորանում է ՀՀ և Արցախի իշխանությունների միջև անջրպետը և հարաբերությունների լարվածությունը։ Հարևան պետությունը, իհարկե, օգտվում է ստեղծված իրավիճակից՝ մեծացնելով իր ազդեցության գոտին և խորացնելով ՌԴ-ի հետ համագործակցությունը։

Ստացվում է, որ մեր իշխանությունները փչացնում են ՌԴ-ի հետ հարաբերությունները, իսկ Ադրբեջանը ռազմավարական կարևոր քայլ է անում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ