Ահա՝ որտեղ է թաքնված վարչապետի այսօրվա նյարդայնության պատճառը: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես նշել է.
«Քիչ առաջ ամենաիշխանական կայքերից մեկում կարդացի մի վերլուծություն-քարոզչություն, որի նպատակն է ցույց տալ, թե ինչքան վատն են նախկինները:
Հաշվի առնելով կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի, մեղմ ասած, նյարդային վարքագիծը եւ ուղիղ, իսկ իրականում շփոթված հանձնարարականները, ակնհայտ է, որ իշխանությունը որոշել է կոշտ հակահարված տալ իրեն քննադատողներին:
Երբ իշխանությունը մարդկանց ու երկրի վիճակը լավացնելու փոխարեն անվերջ խոսում է նախկիններից, նշանակում է՝ ասելիք ու անելիք չունի:
Շատ վատ է, որ վարչապետը ցայտնոտի մեջ է ընկնում, երբ մի քանի կայք իրեն քննադատում են:
Բա մեր ջանը քար է՞ր, պարոն Փաշինյան: Ինչ ասես գրում էին. էլ Հունաստանի կղզի, էլ Սանկտ-Պետերբուրգում հյուրանոցներ, էլ թալանած միլիոններ...
Հիմա այսօր իշխանությունը նյարդայնացել է, թե մամուլում ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների վերաբերյալ ոչ հավաստի նյութ է գնացել, եւ սա հայտարարում են հարձակում ՀՀ-ի վրա:
Ե՛վ նախկինում եւ՛ այսօր, զրպարտությունն ու անձնական վիրավորանքով խոսելը դատապարտել եմ եւ դատապարտում եմ:
Բայց էդ որ հիմա ժողով եք անում, բա չէի՞ք հիշում, որ դուք եք մեր երկրում ֆեյք լուրերի տարածումը խրախուսել տարիներ շարունակ:
Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապին դուք էիք ամբիոն բարձրացրել, դուք էիք 9 տարեկան երեխու շուրթերով հայհոյում Արցախի հերոսներին...
Ես չեմ բաժանել հասարակությունը սեւերի եւ սպիտակների, այլ՝ դուք:
Հ.Գ.
Անհասցե հայտարարություններին էլ վերջ տվեք: Վերջապես գիտակցեք, որ երկրի ղեկավար եք:
Հ.Հ.Գ.
Երեկ պարզվեց, որ նախկին իշխանությունները լավ էլ Արցախի ղեկավարությանը տեղեկացրել են բանակցային գործընթացի մանրամասներին:
Բացահայտվեց Փաշինյանի հերթական ֆեյք լուրը:
Ահա՝ որտեղ է թաքնված Փաշինյանի այսօրվա նյարդայնության պատճառը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը