04 06 2019

ՊՆ-ն պատրաստ է Նախիջևանում իրադարձությունների ցանկացած զարգացման

ՊՆ-ն պատրաստ է Նախիջևանում իրադարձությունների ցանկացած զարգացման

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է

«Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»։

Հիշեցնենք, որ Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են սպասվում հունիսի 7-11-ը։ Թուրքիայի զինված ուժերի անձնակազմն ու ռազմատեխնիկան, որոնք ընդգրկված են թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն-2019» մարտավարական զորավարաժություններում, ժամանել են Նախիջևան: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ