04 06 2019

Արմեն Աշոտյանը և ԵԺԿ նախագահն անդրադարձել են Արցախի հարցին

Արմեն Աշոտյանը և ԵԺԿ նախագահն անդրադարձել են Արցախի հարցին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի այս աշնանը Զագրեբում կայանալիք ԵԺԿ համագումարին։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Այսօր Բրյուսելում հանդիպել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։

Կրկին շնորհավորելով Եվրոպական խորհրդարանական ընտրություններին գրանցած հաջողության կապակցությամբ՝ ԵԺՀ նախագահին տեղեկացրել եմ Հայաստանի ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել Հանրապետականին ցուցաբերած երկարամյա աջակցության համար։

Նախագահ Դոլին ներկայացրել եմ ՀՀԿ արդիականացման գործընթացի արդյունքները եւ նոր ծրագրերը, այդ թվում՝ միջազգային համագործակցության ոլորտում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին, մասնավորապես՝ Արցախի հարցին։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի այս աշնանը Զագրեբում կայանալիք ԵԺԿ համագումարին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ