03 06 2019

Եթե չլիներ Քոչարյանի գործը, Փաշինյանը դատարանները չէր շրջափակի․ Զարուհի Փոստանջյան



«Սպառիչ պատասխան տվեցին եվրոխորհրդի կողմից, որ ընդունելի չէ դատարանները շրջափակելը և ճնշում բանեցնելը։ Բայց դե, Փաշինյանի կոչն առաջին անգամ չէ, մենք տեսել ենք, թե ինչպես գաղտնալսման ժամնանակ հայտարարվում էր, թե՝ «Ուզես-չուզես՝ պետք է կալանավորես»: Դա էլ պատվերի շրջանակներում է»,- մամուլի ասուլիսում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով դատարանները շրջափակելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կոչի մասին:

«Նիկոլ Փաշինյանը դիմում է ծայրահեղ պայմանների, որից է դատարանները շրջափակելը: Եթե չլիներ Քոչարյանի գործը, նման բան չէր անի: Բայց արդյո՞ք դատարանները փակելով որևէ խնդիր լուծվեց։ Համակարգային փոփոխության որևէ քայլ չի ձեռնարկել։ Նա տեսարաններ է ապահովել, որոնց թվում է հանրապետության հրապարակում հաշվետվությունը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Տեսարաններից մեկն էլ, ըստ բանախոսի, օգոստոսի 17-ի հայտարարությունն էր, թե Մարտի 1-ի գործը բացահայտվել է ամբողջ ծավալով, այնինչ ոչինչ էլ բացահայտված չէր։

Ըստ Փոստանջյանի, Փաշինյանին անհրաժեշտ էր, որ լուծի Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը, պետք էր ապահովել քաղաքական շոուն, որից հետո պետք էր նորից այլ քաղաքական շոուի դիմել և այդ շոուի արդյունքում ստանար մեծամասնություն ԱԺ-ում։

Մանրամասն՝ տեսաանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ