ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում հաղորդել է, որ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության տեղեկատվության համաձայն՝ Չեխիան ավարտել է Հայաստան-Եվրամիություն ՀԳԸՀ վավերացման գործընթացը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 18-ին, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը վավերացրել էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրել է 13 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Գերմանիա, Ֆինլանդիա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը