ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը։ Նա գրում է․
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ: Ուշագրավ է հետեւյալ հատվածը.
«…Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ, այնուհետեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ…»:
Փաստենք, մենք չենք կարողացել Արցախին լիարժեք ձեւով վերադարձնել բանակցային գործընթաց, փոխարենը՝ Ադրբեջանի ջանքերով համանախագահները կիրառում են արդեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» արտահայտությունը:
Էլ ի՞նչ ձեւով ասենք, որ սթափվե՛ք պարոնայք, եւ ավելի լավ է հանգիստ նստեք տեղներդ, քան առանց ռիսկերը նախապես հաշվարկելու ինչ-ինչ գործողություններ ձեռնարկեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը