31 05 2019

Էդմոն Մարուքյանին հիշեցնում են, որ իր եղբայրն էլ է Բուհի խորհրդի անդամ



Ազգային ժողովի՝ մայիսի 31-ի քառօրյան մեկնարկեց բուռն ելույթներով։ Պատգամավորները միմյանց մեղադրում էին բուհերը քաղաքականացնելու, օրենքները լավ չհասկանալու, Փաշինյանի խոստումները տապալելու և այլ մեղքերի մեջ։

Նախ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ուղղված քննադատական ելույթով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Ելույթին արձագանքեց Էդմոն Մարուքյանը։ Քննադատական ելույթներն ամփոփեց «Իմ քայլ»-ից Հովհաննես Հովհաննիսյանը՝ պատասխանելով Մարուքյանին։

Վերջին խոսքը Հովհաննիսյանին էր, չնայած որ ամբողջ ելույթների ընթացքում դահլիճից բարձրաձայն արձագանքում էին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ