Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իր նկատմամբ հերթական քրեական հետապնդման փորձն է իրականացվում, որի նպատակը, Մալյանի խոսքով, իրեն լռեցնելն է, ինչը չի ստացվի։
Ուղիղ եթերում Նարեկ Մալյանը նշել է, որ ոստիկանությունում իր դեմ բողոք է ներկայացրել «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի ղեկավար Լարիսա Մինասյանը.
Մեկ այլ գրառմամբ Նարեկ Մալյանը հայտնել է, որ չի կարող մայիսի 31-ին ներկայանալ ոստիկանության կենտրոնի բաժին, քանի որ ժամը 12:00-ին «ինքնաբուխ պիկետ է իրականացնելու Սորոսի գրասենյակի դիմաց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը