«Մեր հասարակությունը պատանդ չի դարձել ոչ նախկինների ձեռքը, ոչ ներկաների ձեռքը: Եթե իրենք իրար հետ հարց ունեն լուծելու թող իրենց տեղում իրենց ձևով լուծեն»,- ՀՅԴ հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ իշխանությունը մեծամասնությունը է և թույլ է տալիս ամեն ինչ անել օրինական ճանապարհով. «Անցումային արդարադատության նպատակը համերաշխության հասնելն է, այսօր ճիշտ հակառակն ենք անում: Ավելի լավ էր անցումային արդարադատություն լիներ, քան միանձնյա դատավարություն: Հերիք է ընտրել կեղծ թիրախներ և ժողովրդին շեղել այդ ամենից»,- ասաց Ռուստամյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը