19 05 2019

Սա ուղիղ ճանապարհ է դեպի բացարձակ ավտորիտարիզմ․ Շարմազանով

Սա ուղիղ ճանապարհ է դեպի բացարձակ ավտորիտարիզմ․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Հայաստանի դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։

«1990թ. օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունմամբ Հայաստանում ժողովրդավարության և բազմակարծության ժամանակաշրջանի սկիզբ դրվեց:

Վերջին 30 տարվա պատմության ընթացքում մեր երկիրն անցել է բազում դժվարությունների միջով, բայց ժողովրդավարության ու իշխանությունների տարանջատման սկզբունքը եղել է անքակտելի:

Նիկոլի ամբոխավարական հեղաշրջումը և նրա՝ վարչապետի պաշտոնին հայտնվելը, Հայաստանում սկիզբ դրեցին ուղիղ ճանապարհ դեպի դիկտատուրան:

Նիկոլը շանտաժով դարձավ վարչապետ, հետո սպառնալիքով ու շանտաժով ցրեց օրենսդիր մարմինը: Այսօր կատարյալ բռնակալ դառնալու համար նրան պետք է ցրել դատական իշխանությանը:

Սա ոչ թե դիկտատուրա է, այլ ուղիղ ճանապարհ դեպի բացարձակ ավտորիտարիզմ: Լրջանալու պահն է: Անկախ կուսակցական և քաղաքական տարաձայնություններից պետք է գիտակցել, որ սա կլինի պետության վախճանը:

Հ.Գ.Բոլոր նրանց, ովքեր ժողովրդի մի հատվածի հաղթանակն են ակնկալում մեկ այլ հատվածի նկատմամբ, ասեմ, որ սեփական երկրում հաղթանակներ չեն լինում: Հաղթանակ է շատ ուզում գրանցել Նիկոլը՝ թող տնտեսությունը զարգացնի, աղքատությունը կրճատի, աշխատատեղեր բացի, անկապ բադ ու խորոված քիչ ցուցադրաբար ճաշակի և, վերջապես, դադարեցնի արտագաղթը, որը իր կառավարման օրոք 7800 անձով ավելացել է»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ