18 05 2019

Պատրաստ ենք քաղաքական պայքարի իշխանության վարած քաղաքականության դեմ. Կարեն Վարդանյան



«Սա փորձ է մարդկանց դուրս բերելու Facebook սոցիալական ցանցից, և ցույց տալու, որ նորից իրավիճակ է փոխվում և իրավիճակն այն չէ ինչ-որ ներկայացնում է իշխանական քարոզչամեքնենան՝ իրենց սպասարկող լրատվամիջոցների և իրենց ֆեյքերի միջոցով»,-Yerevan.today-ի հետ զրույցում ասաց Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանը:

Կուսակցության փոխնախագահը նշեց, որ իշխանությունները ներկայացնում են, որ ամբողջ ժողովուրդն իրենց կողքին են և քննադատողները ֆեյքեր են. «Մենք ցույց ենք տալիս, որ այստեղ հավաքված են իրական մարդիկ, այստեղ ֆեյքեր չկան: Այստեղ մարդիկ են, ովքեր չեն ընդունում իշխանությունների վարած քաղաքականությունը և պատարստ են դրա դեմ քաղաքական պայքարի»,- ասաց Վարդանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ