ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը գնումների օրենքի համաձայն` հայտարարում է պատուհանների եւ ջեռուցման համակարգերի նախագծման եւ նախահաշիվների պատրաստման մրցույթ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, անչափ կարեւորելով բյուջետային միջոցների կորուստների նվազեցումը եւ էներգախնայողության մակարդակի բարձրացումը վարչական շենքերում, նախաձեռնում է հին մասնաշենքի պատուհանների եւ ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքներ։
Պատուհանները եւ ջեռուցման համակարգն արդեն բազմամյա շահագործման արդյունքում խիստ մաշված են եւ իրենց ֆունկցիան իրականացնում են մասնակիորեն` առաջացնելով էներգիայի էական կորուստներ։
Ըստ այդմ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը գնումների օրենքի համաձայն` հայտարարում է պատուհանների եւ ջեռուցման համակարգերի նախագծման եւ նախահաշիվների պատրաստման մրցույթ։ Առաջարկում ենք բոլոր շահագրգիռ պրոֆեսիոնալ կազմակերպություններին մասնակցել մրցույթին, որի վերաբերյալ տվյալները կարող եք գտնել հետեւյալ հղումներով»,–ասված է գրառման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը