10 05 2019

Ես չտեսա համակարգային փոփոխությունների գոնե նախանշումը. Նարինե Դիլբարյան



«Չնայած մատնանշվեցին դրական փաստեր, ես չտեսա համակարգային փոփոխությունների գոնե նախանշումը, և որպես ՀՀ քաղաքացի, որը մասնակցել է հեղափոխությանը, և որը ցանկանում էր, որ իշխանափոխություն լիներ, ուզում եմ հավաստել, որ հեղափոխության հիմնական նպատակը պետք է լիներ համակարգային փոփոխությունների կայացումը և անձնակենտրոն համակարգից անցումը դեպի համակարգային կառավարման համակարգին, ինչին, ցավոք, ականատես չեղանք»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը:

Ըստ նրա՝ սահմանադրությունը, որը շատերի համոզմամբ կեղծված էր, շարունակում է գործել. «Եթե համակարգը շարունակի լինել այսպիսին, անձնակենտրոնությունը շատ արագ հանգեցնելու է հենց այն հետևանքներին, ինչից Նիկոլ Փաշինյանն անհանգստանում և իրավացիորեն վախենում է»,- ասաց Դիլբարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ