Մայիսի 8-ի մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել․ «Ազգային անվտանգության ծառայությունում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել»։ Ասաց, որ չգիտի ինչ փաստաթղթեր են, բայց կատարվածը հանցագործություն է։ Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հարցին, թե ինչի՞ մասին է խոսքը, վարչապետն ինքն իրեն ուղղեց․ «ԱԱԾ-ից փաստաթղթերը ոչ թե ոչնչացվել են, այլ իրենց տեղում չեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը