ԱԱԾ տնօրենը Դավիթ Սանասարյանի գործով մի քանի անգամ դիմել է վարչապետին՝ գործը ՀՔԾ-ին փոխանցելու խնդրանքով, այդ թվում՝ այն պատճառով, որ ԱԱԾ-ում «նեղվում են» այն կասկածներից, թե գործն օբյեկտիվ չեն քննում, սակայն Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել։ Այս մասին մայիսի 8-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց վարչապետը «Ես ասել եմ, որ դեմ եմ, որովհետև կստացվի, որ մենք կառավարության ներսում իրավիճակի չենք քննել մեր վերաբերյալ գործերը, չունենք բավարար քաղաքական կամք և տալիս ենք ուրիշին։ Բայց խնդիր չեմ տեսնում, եթե օբյեկտիվության համար գործը պետք է գնա ՀՔԾ, սակայն գործը չի կարող գործը օբյեկտիվ չլինել։
Հեղափոխությունը եղել է, որ մենք մեր ընկերների և ոչ ընկերների նկատմամբ տարբեր վերաբերմո՞ւնք ունենանք։ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն էլ է, ու ի՞նչ։ Ես եթե ԱԺ ամբիոնից ասել եմ՝ նույնիսկ իմ ընտանիքի անդամը լինի, ինձ համար նշանակություն չունի, հիմա դա պետք է ապացուցե՞մ, թե ոչ։ ՀՀ-ում չի կարող լինել ընկերապետություն։ Եթե պարզվի, որ քննությունն օբյեկտիվ չի, դաժան պատժի կենթարկվեն ոչ օբյեկտիվ քննություն ծավալած մարդիկ»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով հարցին, որ բոլոր գերատեսչությունում ստուգումներ եղել են, իսկ ԱԱԾ-ում՝ ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ երբ պետք լինի, ՊՎԾ-ն կստուգի, և ԱԱԾ-ին կարող են վերահսկել բոլորը։ Վարչապետը հայտեց, որ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ծառայողական քննություն է ընթանում, և «ուրվական» գործ է քննվում․ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացել։ «Իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է»,- նշեց Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը