ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում գնահատելով Մինսկի գործողությունները, նշեց, որ հայկական կողմն ուսումնասիրում է Բելառուսից Ադրբեջանի կողմից «Պոլոնեզ» համալիրների ենթադրյալ գնման վերաբերյալ տեղեկությունները: Փոխնախարարը նշեց՝ այդ հարցով ամբողջական տեղեկությունների չի տնօրինում:
«Եթե հաստատվի, ինչպես դուք ներկայացրեցիք հարցը, Հայաստանի արձագանքը բացասական եւ ոչ բարեկամական կլինի: Խոսքը ոչ միայն Բելառուսի մասին է, այլեւ բոլոր այն երկրների, որոնք մասնակցում են «Պոլոնեզ» համալիրների ստեղծմանը»,- նշեց Գրիգոր Հովհաննիսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը