07 05 2019

Արդեն տասը տարի ասում եմ, որ պետք է հարված հասցնենք. Գեներալ



«Մենք պատերազմում հաղթել ել ենք, բայց դիվանագիտության մեջ պարտություն ենք կրում: Մենք այսօր պեք է այդ հարցերը շտկենք»,- Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ«մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Գեներալն ասաց, թե կարևոր հարցն է՝ ինչ պետք է անենք. Ֆինանսական հարցերը կարևոր են, սակայն գլխավորը մարդկային գործոնն է:

«Մենք յուրահատուկ ազգ ենք, կան հակասություններ, բայց թշնամական հարաբերություն չկա: Իսկ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Թուրքիայում, Ադրբեջանում: Կրոնական հարցեր կան, լեզվական հարցեր կան»:

Ինչ վերաբերում է ինժեներական աշխատանքներին, դա անում են, որ իրենց զինվորները հետ չփախչեն:

Yerevan.Today-ի հարցին, թե շատ է խոսվում ժողովրդին խաղաղության պատրաստելու մասին. Պատկերացնո՞ւմ եք նման բան, պատասխանեց. «Նրանց նպատակը մեզ ոչնչացնելն է, ի՞նչ խաղաղություն»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ