01 05 2019

Ճապոնիան նոր կայսր ունի

Ճապոնիան նոր կայսր ունի

Նարուհիտոն դարձել է Ճապոնիայի նոր կայսրը։ Թագադրման արարողությունը կայացել է Տոկիոյում կայսերական պալատում, գրում է РИА Новости-ն։

Կեսգիշերին ավարտվել է Ակիհիտոյի կառավարման Հեյսեյ դարաշրջանը և սկսվել է Ռեյվա նոր կառավարումը, ինչը նշանակում է «գեղեցկություն և ներդաշնակություն»:

Նոր կայսեր թագադրման արարողությանը ներկա է եղել 24 մարդ, այդ թվում՝ վարչապետը և նախարարներ։

Ժողովրդին ուղղած իր առաջին ուղերձում Նարուհիտոն երդվել է նրանց հետ միշտ միասին լինել և խորհրդանիշ ծառայել: «Մաղթում եմ ճապոնացի ժողովրդին երջանկություն և Ճապոնիայի հետագա բարգավաճում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհին խաղաղություն»,- նշել  է միապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ