30 04 2019

200 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի կայսրը հեռանում է գահից

200 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի կայսրը հեռանում է գահից

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն հրաժեշտի ելույթով դիմել է ազգին։Կայսրին կփոխարինի նրա ավագ որդին: Սա 200 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ կայսրը հեռանում է գահից, գրում է BBC-ն։

«Ես երջանիկ եմ, որ  իմ գահակալման 30 տարիների ընթացքում վայելել եմ ձեր վստահությունը և հարգանքը: Աղոթում եմ, որ Ռեյվի ղեկավարման նոր դարաշրջանը, որը կմեկնարկի վաղը, խաղաղ և պտղաբեր լինի: Աղոթում եմ մեր երկրի և ամբողջ աշխարհի մարդկանց երջանկության համար»,- ասել է նա:

Երկրի վարչապետ Սինձո Աբեն Ակիհիտոյին և կայսրուհի Միտիկոյին երախտագիտություն է հայտնել ժողովրդի անունից։ «Նորին մեծությունը հատուկ օրենքի համաձայն այսօր վայր է դնում իր լիազորությունները»,-նշվում է փաստաթղթում, որն ուղիղ եթերում կարդացել է վարչապետը։

Կայսեր փոփոխությամբ պայմանավորված՝ Ճապոնիայում  տեղի ժամանակով ապրիլի 30-ի և մայիսի լույս 1-ի գիշերը  ազգային ժամանակագրության նոր դարաշրջան է մեկնարկել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ