ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանը գերիների փոխանակման հարցում կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին, որը խթանում է հակամարտության գոտիներում վստահության հաստատմանը, տեղեկացնում է ТАСС-ը։
«Մենք մշտապես և ամեն պարագայում նմանօրինակ իրավիճակների՝ աճյունների, ռազմական գերիների հարցում մարդասիրական սպառիչ լուծման կողմնակից ենք և առաջնորդվում ենք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Կարծում ենք՝ դա կնպաստի կոնֆլիկտի գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը, լինի դա Մերձավոր Արևելքում, Լեռնային Ղարաբաղում, թե Ուկրաինայի հարավ-արևելքում»,- նշել է Լավրովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը