Ֆրանսիայում շուրջ 23 000 դեղին բաճկոնավոր մասնակցել է երկրով մեկ անցկացվող բողոքի ցույցին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով երկրի ներքին գործերի նախարարությանը։ 2600 ցուցարարները եղել են Փարիզում։
Մայրաքաղաքային ոստիկանությունը հաղորդել է , որ Փարիզում 11 ցուցարար է ձերբակալվել:
Ստրասբուրգում ոստիկանության և ցուցարարների միջեւ բախում է տեղի ունեցել։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարների դեմ, ովքեր փորձել են երթ անցկացնել Եվրախորհրդարանի շենքի մոտակայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը