26 04 2019

Հայաստանում կա և՛ կոռուպցիա, և՛ քաղաքական հետապնդում․ Դավիթ Շահնազարյան

Հայաստանում կա և՛ կոռուպցիա, և՛ քաղաքական հետապնդում․ Դավիթ Շահնազարյան

ՀՀԿ անդամ, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանությունների կողմից տրված, բայց չկատարված խոստումներին՝ նշելով երկուսը։

«Ներկայիս իշխանությունը երկու բան է հայտարարել, առաջինը, որ Հայաստանում չկա և չի լինի քաղաքական հետապնդում։ Եվ երկրորդը` չկա ու չի լինելու կոռուպցիա: Հիմա իրենք ստիպված են այս երկուսի միջև ընտրություն կատարել: Ես պնդում եմ՝ Հայաստանում կա և՛ կոռուպցիա, և՛ քաղաքական հետապնդում»,-ընդգծեց նա:

Ըստ Դավիթ Շահնազարյանի Քաղաքացւ օրվա համար 124 միլիոն դրամ հատկացնելն իշխանության՝ հասարակությունը պառակտելու քաղաքականության շարունակությունն է:  «Այն, ինչ տեղի է ունեցել մեկ տարի առաջ, և հիմա իրենք փորձում են նշել, եղել է ամբոխի հաղթանակը Հայաստանի քաղաքացու նկատմամբ: Շատ զարմանալի է, որովհետև աշխարհում ոչ մի իշխանություն չի փորձում պառակտել հասարակությունը, հակառակը, փորձում է համախմբել այն»,-նշեց նա։

Դավիթ Շահնազարյանը նաև նշեց, որ ՀՀԿ-ի ամենամեծ սխալն այն էր, որ իրենից հետո այսպիսի իշխանություն կա Հայաստանում: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ