26 04 2019

Սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն. ՀՀ վարչապետ



Այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն: Եվ այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են սահմանապահ զորքերի ծառայողները: Այս մասին ապրիլի 26-ին Սահմանապահ զորքերի օրվան նվիրված միջոցառմանն իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր ՀՀ-ում դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանապահ գյուղ կամ սահմանապահ բնակավայրն է, և այս առումով Սահմանապահի օրը տոն է ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլև մեր զինված ուժերի, մեր ժողովրդի համար: Մեզնից յուրաքանչյուրը, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, առաջին հերթին մտածում է սահմանի մասին, որովհետև սահմանի անվտանգությունը մեր երկրի, մեր ապագայի, մեր երեխաների անվտանգությունն է»,- նշեց վարչապետը: Վարչապետի ելույթը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ