24 04 2019

Ուժգնորեն զինվելու և վերազինվելու ենք․ Դավիթ Տոնոյան

Ուժգնորեն զինվելու և վերազինվելու ենք․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայի Միջազգային անվտանգության VIII համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առաջին բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կժամանեն մինչև հաջորդ տարեսկիզբ։ Կան այդ ինքնաթիռների գնման հետագա ծրագրեր, գրում է ТАСС-ը։

«Առաջին փուլում կլինի 4 ինքնաթիռ։ Մատակարարումները ծրագրվում են տարեվերջին-2020 թվականի սկզբին»,- նշել է նա՝ հավելելով, որ արդեն փոխանցվել են առաջին դրամական տրանշները ռուսական կործանիչների համար։

ՊՆ-ն նաև նշել է, որ Հայաստանը ռուսական սպառազինություն գնելու հետագա պլաններ ունի։ «Ուժգնորեն զինվելու եւ վերազինվելու ենք։ Գնումները կլինեն ռուսական սպառազինություններից»,- ասել է նախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ