24 04 2019

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է

Ապրիլի 24-ին աշխարհը նշում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Աշխարհի տարբեր անկյուններից բազմաթիվ հայեր ու արտասահմանցիներ են գալիս Հայաստան՝ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպասնության զոհերի հիշատակին:

Բազմաթիվ միջոցառումներ են կատարվում նաև արտասահմանում:

Հայոց ցեղասպանության հիշատակի օր է համարվում ապրիլի 24-ը, սակայն ցեղասպանությունը կատարվել է 1892-1923 թվականներին:

Հայոց ցեղասպանության հետևանքով աշխարհի բոլոր ծագերում առաջացավ Հայկական Սփյուռքը, որը մինչ օրս պայքարում է Ցեղասպանության ճանաչման և հատուցման համար:

Հայոց ցեղասպանությունը մինչ օրս ճանաչել է 24 երկիր, տարբեր երկրների նահանգներ ու քաղաքներ, միջազգային կազմակերպությունների բազմաթիվ բանաձևեր կան:

Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից համահայկական հռչակագիրը, 2015-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում անցկացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ, Սուրբ Էջմիածնում էլ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 1. 5 միլիոն զոհերի սրբադասման արարողություն: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ