22 04 2019

Իմ հետ, թե առանց ինձ․․․Սանասարյանը՝ իր նախկին ենթականերին

Իմ հետ, թե առանց ինձ․․․Սանասարյանը՝ իր նախկին ենթականերին

ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը, ում լիազորություններն այս պահին ժամանակավորապես դադարեցված են, դիմել է ՊՎԾ աշխատակիցներին։

«Սիրելի թիմակիցներ, կոռուպցիայի դեմ պայքարող իմ զինակիցներ։

Գիտեմ, որ դժվարին ժամանակաշրջան է ու անհանգստացած եք կառույցի ու իմ անվան հետ կապված այս անցանկալի քրեական գործով։ Սակայն խնդրանքս է. երբեք չվարանեք, մի վայրկյան անգամ չմտածեք, որ ձեր արած գործն իզուր է. չմոռանաք, որ նաև ՊՎԾ-ի աշխատանքների արդյունավետությունից է կախված Նոր Հայաստանի հիմքերի ամրապնդումը։

Հիշեք, որ Դուք վարչապետի ներկայացուցիչներն եք պետական մարմիններում, արեք հնարավորինս, որ ձեր ներկայությամբ կանխարգելեք հնարավոր ապօրինությունները, արեք այնպես որ առաջիկայում ՊՎԾ լիազորությունների իրացման անհրաժեշտությունը նվազի։

Հարգելիներս, կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ, և ես, հավանաբար, նորից կմիանամ պայքարի այս ճամփին։ Սակայն իմ հետ, թե առանց ինձ՝ մնացեք ձեր գործի նվիրյալը...

Հիշեք՝ կամավորի սրտից ուժեղ ոչինչ չկա. պետությունը ձեր պես կամավորների կարիքն ունի։

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ ու վստահ եմ, որ նույն գնահատանքին արժանանալու եք մեր ժողովրդի կողմից»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ ր ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով: Այժմ նրա լիազորություններն առժամանակ դադարեցված են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ