ՀՀԿ գրասենյակում հանդիպում էր կուսակցության շարքերը նոր համալրած երիտասարդների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որը բարի գալուստ մաղթեց երիտթևը համալրած երիտասարդներին և խոստացավ իր քաղաքական փորձը փոխանցել նրանց:
«Ես այս պահին ձեզ շատ ասելիք չունեմ, հարկ համարեցի բարձրանալ, շնորհավորել ձեզ ձեր ցանկության համար քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով, որովհետև յուրաքանչյուր ոք, որ անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ լինել ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում և ցանկանումոր այս շենքը, որտեղ հավաքված է Հանրապետականի ղեկավար ամրմինը, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր: Սա շատ կարևոր է:
Մենք երբեք ձեր ակտիվությանը չենք խոչընդոտել և վստահ եմ, որ տեղական կառույցները երբեք չեն խոչընդոտի։ Ուղղակի այդ ակտիվությունը պետք է ուղղված լինի մեր երկիրն ավելի լավը դարձնելուն, լինի ընդհանուր հոսանքի մեջ, ընդհանուր ծրագրերի մեջ:
Յուրաքանչյուրը մի ձև է ակտիվություն ցուցաբերում, ուղղակի այդ ակտիվությունը պետք է ուղղված լինի մեր երկրիրն ավելի լավը դարձնելուն, այդ ակտիվությունը պետք է լինի ընդհանուր հոսանքի մեջ, ընդհանուր ծրագրերի մեջ:
Յուրաքանչյուրն իր ձևով է ակտիվանում, ես կցանկանայի, որ դուք ունենաք հստակ քաղաքացիական կեղվածք: Այս բնագավառում որքան կարող եք՝ ակտիվ եղեք»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը։
Լրագրողների հարցին, թե մեկ տարի է անցել իր հրաժարականից, ի՞նչ ասելիք ունի, ասաց․ «Շատ ասելիք չունեմ ձեզ, կունենամ այն ժամանակ, երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ կամ կպատասխանեմ մեզանով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին, դրանից հետո մենք ցանկացած թեմա ձեզ հետ հանգիստ կքննարկենք։
Ինչպես հայտնի է, ես բազմաթիվ լրատվամիջոցների, անկախ նրանից՝ ես նրանց համարում եմ լրատվամիջոցնե՞ր թե՝ քարոզչամիջոցներ, ասում եմ՝ կպատասխանեմ, երբ ժամանակը գա:
Երբ ժամանակը գա, կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը