Ազգային ժողովն ապրիլի 18-ի նիստում ընդունեց «Կառավարության կառուցվածքի և նրա գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը։
Օրինագծերի փաթեթին կողմ էր միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորները դեմ էին։ Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 71 կողմ, 40 դեմ ձայնով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը