«Ի՞նչ է նշանակում ասել, որ ԱԱԾ-ի ղեկավարը կդառնա նախարար և կդառնա վտնագավոր: Դուք ձեր թիմակիցներից վախենո՞ւմ եք: Էդ ի՞նչ ասելու բան է: Կամ ի՞նչ է նշանակում կքաղաքականցվի: Քաղաքականացվել են այդ մարմինները այն ժամանակ, երբ չի եղել հասարակական, խորհրդարանական վերահսկողություն: Խորհրդարանական երկրում չպետք է այդպես լինի»,— ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հարցին՝ արդյո՞ք Մխիթար Հայրապետյանի հետ «ռազբորկան» շարունակվել է, Մարուքյանը պատասխանեց. «Ռազբորկա չի եղել, դահլիճից դուրս ենք եկել, խոսել ենք, որ տարընթերցումներ չլինեն, որովհետև կողմերը իրար սխալ էին հասկացել: Գևորգ Գորգիսյանը չէր ընդհատել մեծ հաշվով, ուղղակի տեղից միտք էր ասել, որ իրեն չէր վերաբերում, մեզ էր վերաբերում: Որևէ մեկը չի կարող մեզ հետ ռազբորկա անել, կամ ռազբորկաների լեզվով խոսել»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը