«Ոստիկանությունը ՀՀ անվտանգության կարևոր հենասյուներից է, և պատահական չէ, որ Ոստիկանությունն իր վրա առաքելություն է վերցրել ոչ միայն ներքին անվտանգությունը ապահովել , այլ նաև մեր սահմանների անառիկությունը»,- Ոստիկանության 101-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա նաև նշեր, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին մեկ տարվա փոփոխությունների ընթացքում Ոստիկանությունը շարունակել է աշխատել ի շահ ՀՀ-ի. «Ոստիկանությունը՝ լինելով պետականության հենասյուներից մեկը, կարողացել է այդ օրվա հրամայականին համապատասխան փոփոխություններ իրականացնել և շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացուն»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը