7 ամիս է, ինչ ՀՀ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել Yerevan.Today-ում։ Թեև վերադարձրել են առգրաված տեխնիկան, սակայն մինչ այժմ Կոմիտեն չի հայտնել, թե գաղտնալսումների թեմայով ինչ են հայտնաբերել համակարգիչներում։
Ինչպե՞ս են գնահատում քննչական կոմիտեի այս քայլը,— ասուլիսի ժամանակ հարց ուղղեցինք Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին։
«Քննչական կոմիտեի բոլոր փուլերում գործողություններն արժանի են միայն քննադատության՝ ինչպես են արել, ինչքան են պահել և ինչու չեն ասում ինչ են հայտնաբերել։ Այդ երեք հարցերի պատասխանները մենք չենք լսել։ Այն քննադատությունները, որ հնչել են, բավարար է, որպեսզի նման դեպքեր այլևս չունենանք։ Հույս ունեմ»,— ասաց Բորիս Նավասարդյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը