15 04 2019

Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։ 

Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ