13 04 2019

Փաշինյանը երբեք քաղբանտարկյալ չի եղել․ Politik.am

Փաշինյանը երբեք քաղբանտարկյալ չի եղել․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներսում շատ է խոսում իր անցած ճանապարհից և «քաղբանտարկյալ» լինելուց։  Բայց հետաքրքիր է, որ օրերս ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ժամանակ իր նախկին գործունեությունը և բանտարկությունը նկարագրելիս Նիկոլ Փաշինյանը չխոսեց իր «քաղբանտարկյալ» լինելուց։ Զարմանալի է, որ միջազգային այդ բարձր ամբիոնը Փաշինյանը չօգտագործեց իր քաղբանտարկյալ լինելու մասին խոսելու համար, չէ որ Հայաստանում ամեն հարմար առիթի նա հիշեցնում է այդ մասին։

Փորձեցինք հասկանալ, թե ինչու՞ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից չխոսեց իր «քաղբանտարկյալ» լինելուց և մեզ համար շատ հետաքրքիր պարզաբանում արեցինք։ 2008 թվականի իրադարձություններից հետո միջազգային ոչ մի հեղինակավոր կառույց Հայաստանին վերաբերվող իր զեկույցներում Նիկոլ Փաշինյանին չի համարել քաղբանտարկյալ։ Մարդու իրավուքնների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները երբեք էլ նրան քաղբանտարկյալ չեն համարել ու բնական է Փաշինյանը չէր կարող միջազգային այդ ամբիոնից իրականությանը չհամապատասխանող հայտարարություն անել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ