09 04 2019

Չեխիան Ադրբեջան մատակարարումները չի լիցենզավորում. Չեխիայի ՊՆ



Չեխիան կատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան սպառազինության մատակարարումների էմբարգոն: Այս մասին ապրիլի 9-ին հայտարարեց Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը:

«Չեխիան կատարում է էմբարգոյի պահանջները, մասնավորապես՝ տարածաշրջան ռազմական տեխնիկայի մատակարարումների ԵԱՀԿ սահմանափակումները: Մենք հավասարապես ենք հեռու կամ մոտ Հայաստանին և Ադրբեջանին և աջակցում ենք հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,- նշեց նա:  

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ