Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․
«Սասուն Խաչատրյանն այսօր վերստին պնդել է, որ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը, ու քանի որ դատարաններն էլ բավարարել են իրենց միջնորդությունները, ուրեմն կալանքը հիմնավոր է։
Էլ իրավական տեսանկյունից վերոհիշյալ պարոնին հերթական անգամ չմերկացնելու համար մեկ հիշեցում ու մեկ դիտարկում՝
Սասու՛ն, էն գաղտնալսումը մի հատ էլ լսի, հալբաթ հասկանաս՝ դատարաններն ինչի՞ են բավարարել կալանքի միջնորդությունները։ Բացի այդ, Սասո՛ւն ջան, հլը տրամաբանի՝ Քոչարյանը մեղադրվում է մարտի 1֊ի գործով, վարչապետդ ասում է՝ մարտի 1֊ի գործն ամբողջությամբ բացահայատված է՝ ամբողջ ծավալով, դու էլ ասում ես, որ ազատության մեջ լինի, կխոչընդոտի ճշմարտության բացահայտմանը, հիմա ո՞վ է խաբում ձեզանից։
Մենակ ինձ է թվու՞մ, որ վարչապետն ու ՀՔԾ պետը հերիք չի սուտասան են, ինքն էլ անտաղանդ սուտասան են։
Որքան վարչապետն ու ճիշտ խոսքն, էնքան էլ ՀՔԾ պետն ու իրավաբանությունն իրար հետ կապ չունեն, չնայած Նիկոլը մի ճիշտ խոսք ասել է՝ գործը ջուր է, բայց կիսատ է ասել, մենակ գործը չի ջուր, իրենց ուղեղներն էլ են ջուր։
Հ.Գ. Սասու՞ն, էն պռոսլուշկի գործն ի՞նչ եղավ, էլի սաղ խույվորե՞լ են, թե՞ Նիկոլը ցուցում ա տվել՝ Նիկոլ մի ասա, Ֆեմիդայի թրաշով արձան ասա»։
Լիկա Թումանյանը գրում է․
«Մեր տղաները զոհվեցին հանուն ոչինչի»․ Աննա Հակոբյան
• Արցախի ազատությու՞նն է ոչինչ
• Ինքնիշխանությու՞նն է ոչինչ
• Հայության անվտանգությու՞նն է ոչինչ
• Ազգի ինքնորոշու՞մն է ոչինչ
• Հաղթանակած հա՞յն է ոչինչ
• Սեփական հողում ապրելու իրավու՞նքն է ոչինչ
• Չոչնչացվելու ձգտու՞մն է ոչինչ
․․․․Մեհրիբանն էլ կասի՝ դե որ ոչինչ ա, տուր ինձ, ինձ համար կարևոր ա»։
Քաղաքագետ Արթուր Ղազինյանը գրում է․
«Արցախյան հերոսամարտին իրեն կյանքը տված հերոս-հայորդիներից լավ ոչ ոք չգիտի, թե հանուն ինչի են նրանք զոհել իրենց կյանքը։
Որևէ մեկը, անկախ իր զբաղեցրած դիրքից և պաշտոնից, իրավունք չունի նսեմացնել ու արժեզրկել պատերազմում ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ իրենց կյանքը զոհաբերած հերոսների անձնազոհությունը։
Հայրենիքի ընկալումը տրվում է ի վերուստ, Հայրենիքը սիրում են առանց ավելորդ բացատրությունների ու հիմնավորումների, իսկ հանուն Հայրենիքի նահատակվելու ուժը տրվում է ՄԻԱՅՆ հոգով և էությամբ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը