04 04 2019

Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունը․ լուսանկարներ

Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունը․ լուսանկարներ

ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար,  գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ` ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ  զորախմբի  (ուժերի) ստորաբաժանումների  ներգրավմամբ անցկացվող գումարտակային մարտավարական  լայնածավալ զորավարժություն:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զորավարժության նպատակն է ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը` միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում:

Մարտավարական զորավարժության շրջանակում, ապրիլի 3-ին, «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է հանդիսավոր միտինգ եւ շարային ստուգատես: Ողջունելով զորավարժության մասնակիցներին` գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը հետաքրքրվել է նրանց մարտական պատրաստականությամբ ու տրամադրվածությամբ, ներգրավված ստորաբաժանումների, ծառայությունների եւ տեխնիկական միջոցների պատրաստության մակարդակով:

ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարը վստահություն է հայտնել, որ հերթական համատեղ զորավարժության արդյունքները լինելու են գոհացուցիչ եւ առաջադրված բոլոր ուսումնամարտական եւ կրակային խնդիրները կատարվելու են արդյունավետ ու բարձր մակարդակով:

Զորավարժության յուրահատկությունն այն է, որ նախօրոք սցենար չի կազմվել եւ զինծառայողներին խնդիրներ են առաջադրվելու իրավիճակի զարգացմանը զուգահեռ։  Խաղարկվելու են պաշպանողական, հարձակողական, ինչպես նաեւ հակահարձակողական գործողություններ: Զորավարժությունը կշարունակվի մինչեւ ապրիլի 12-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ