04 04 2019

Սկսում են ինտրիգներն ու քաոսը․ գնահատական

Սկսում են ինտրիգներն ու քաոսը․ գնահատական

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մամուլն ու ֆեյսբուքը ասում են, որ Նիկոլ Փաշինյանի թիմում սկսում են ինտրիգներն ու դրանց հաջորդող քաոսը։ Առանց «կեղծ լուրերի» էլ, նայելով ձերբակալությունների ու պաշտոնանկությունների ցանկին, կարելի նման հետեւությունն անել։

Այս իրավիճակը սպասելի էր, քանի որ ոչ թիմը, ոչ էլ ղեկավարը չգիտեն ինչ քաղաքական կուրս է անհրաժեշտ վարել եւ նույնիսկ հպարտանում են, որ «իզմերի» չեն հետեւելու։ Մնացած պրոբլեմները՝ ընտրովի արդարադատությունը, կառուցվածքների բացակայությունը, ֆեյք ընդդիմությունը, մարտնչող անկոմպետենտությունը, եւ այլն, զուտ սրա հետեւանքներ են։

Երբ անցնի վերտալյոտով ֆռֆռալու եւ զոնտիկ պահող ունենալու գյոռմամիշական էյֆորիան, ռեժիմը կանգնելու է խնդիրը ձեւակերպելու պրոբլեմի առաջ։ Վտանգն այն է, որ անելիքի բացակայության պատճառով, քաղաքականության նպատակ կարող է դառնալ կոռուպցիան, որն այժմ «ձեռի հետի», օժանդակ նպատակի կարգավիճակում է։

Այս դեպքում անգամ դիկտատուրային անցնելը չի փրկի, քանի որ երբեք կոռուպցիան չի կարող լինել իշխանության հիմնական նպատակը։ Անգամ Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն իրենց դիկտատուրան ու կոռուպցիան ինքնանպատակ չեն անում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ