03 04 2019

Վազգեն Սարգսյանի շրջապատի մարդիկ նրան հետմահու վարկաբեկում են․ քաղաքական գործիչ



Ապրիլի 3-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին։ Այն վերաբերում է 1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելուն, ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելուն, ինչպես նաև իր նկատմամբ բռնություն կիրառելուն և խոշտանգելուն։

Խնդրում է քրեական գործ հարուցել։

Նրա խոսքով, Հայաստանում երեք անգամ եղել է սահմանադրական կարգի տապալման փորձ, որից երկու անգամը հաջողվել է՝ մեկը 96, մյուսը՝ 2018 թվականներին, իսկ 2008 թվականին տապալվել է։ Միայն 2018 թվականին, ըստ նրա, սահմանադրական կարգը տապալվել է երկու անգամ՝ մայիսի 8-ին և հոկտեմբերի 2-ին։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ