Ես որպես քաղաքացի, որպես զինվոր պատրաստ եմ կատարելու մեր գերագույն հրամանատարի տված յուրաքանչյուր հրաման: Այս մասին ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք հերոս ազգի ներկայացուցիչներ ենք, որ երբ պահը գալիս է, մենք համախմբվում ենք և մեզ հաղթել հնարավոր չէ: Մենք պարտավոր ենք միշտ պատրաստ լինել պատերազմի»,- ասաց Մարությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը