27 03 2019

Նիկոլ Փաշինյանի ապառիկով լվացքի մեքենայի և վատ վարկառու Արարատ Միրզոյանի մասին



Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ սպառողական վարկերի վերաբերյալ հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այսպես․ «Մեր տանն ինչ կա` լվացքի մեքենա, սառնարան և այլն, մենք ապառիկով ենք առել, որովհետև շատ հարմար վարկեր են առաջարկում: Ամիսն ընդամենը 6000 դրամ վճարելով դու ձեռք ես բերում լվացքի մեքենա: Հարց` ինչո՞ւ միանգամից 300 հազար դրամը տաս, վերցնես, եթե ամիսը 6000 դրամով կարող ես ձեռք բերել: Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը մենք մինչև հիմա չենք վերջացրել, մի 4 տարի առաջ ենք գնել»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելեց. «Պարոն վարչապետ, հենց այդ նույն տրամաբանությամբ ապառիկով հեռուստացույց վերցնելու գնացի, էն էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին, ես չվճարած տուգանք ունեի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ