Ադրբեջանը Բելառուսից հրետանային կրակի կառավարման շարժական համալիր է գնել։ Այս մասին հաղորդել է բելառուսական «Ինտերֆաքս»-ը։
Աղբյուրը նշում է, որ նոր համալիրը գործարկվել է մարտին տեղի ունեցած զորավարժությունների ընթացքում։ Առաջին անգամ համալիրը ներկայացվել է 2019թ․ Աբու Դաբիում կայացած DEX-2019 ցուցահանդեսի ընթացքում։
7A0917 «Լեկտոր» համալիրը ղեկավարվում է երեք մակարդակով։ Այն ներառում է պլանշետային և գրպանի համակարգիչներ, հետախուզման սարք, ռադիոկայաններ և ավտոմատացված եղանակային կայան: Բացի վերջինից, բոլոր բաղադրիչները ստեղծվել են Բելառուսում։
Համալիրի միջոցով կարելի է տվյալների հավաքագրում և պահպանում իրականացնել, հաշվարկներ անել և տեղեկատվական խնդիրներ լուծել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը