26 03 2019

ԱԱԾ-ն պետք է բացահայտի Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մինչ օրս գործող գործակալներին. հաղորդում



Եղբայրների հետ միասին Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ամբողջ տեխնիկական պոտենցիալը զրոյացրեց, իսկ լավագույն հաստոցները վաճառեց մետաղի ջարդոնի գնով: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեխնիկական գիտությունների դոկտոր, «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը՝ անդրադառնալով իր և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանի կողմից մարտի 14-ին Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցված «Բանտարկե՞լ Լևոն Տեր-Պետրոսյանին» հանցագործության մասին հայտարարությանը:

Ըստ նրա՝ խնդիր կա պատժելու իր իսկ բնորոշմամբ այն հանցագործ վարչակազմին, որի գործունեությունը հանգեցրել է Հայաստանի տնտեսության քայքայմանը:

«Եթե մենք կարողանանք Լևոն Տեր-Պետրոսյանին պատասխանատվության ենթարկել, պարզել՝ ո՞ր երկրի համար էր աշխատում նա այս տարիներին, ինչո՞ւ քանդեց Հայաստանի ռազմական արդյունաբերությունը, երբ որ երկիրը գտնվում էր պատերազմական վիճակում, և որտե՞ղ են նրա համակիրները, ագենտները, որոնք այսօր ևս գոյություն ունեն իշխանական օղակներում և շարունակում են իրենց գործը»,— նշեց նա՝ հավելելով, որ ներկայիս քայքայված տնտեսության գլխավոր մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն է:

Մանրամասն՝ «Նոյյան Տապան»-ի տեսնյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ