Խորհրդարանական երկրում իսկ առավելապես՝ Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում շատ են պատգամավորները, որոնց առաջին կամ երկրորդ աշխատատեղն է Ազգային ժողովը։ Հայաստանի խորհրդարանի և կառավարության կադրային քաղաքականությունից դժգոհությունները շատ մեծ են։ Անզեն աչքով երևում է, որ վարչապետը կառավարման համակարգը լցրել է թույլ, դիրքին չհամապատասխանող, չկայացած կադրերով։ Ցավալի է, որ նման իրավիճակ է իշխանության երկու ճյուղերում։ Ու հատկապես տագնապեցնող է, որ խորհրդարանական հանրապետության խորհրդարանում, որը պետք է լիներ պրոֆեսիոնալների հավաքատեղի, կան պատգամավորներ, որոնք աշխատանքային ստաժ գրեթե չունեն։ Նրանք առկա են բոլոր խմբակցություններում։ Ամենաշատը, իհարկե, իշխող «Իմ քայլ»-ում։
Պատգամավորներից շատերի կենսագրականներն էլ թեև առավել հարուստ են աշխատանքային ստաժով, բայց բոլորովին չի նշանակում, թե համապատասխան է որակյալ օրենսդրականի դիրքին։
Պնդում ենք, որ խորհրդարանական հանրապետության թիվ մեկ քաղաքական մարմինն այժմ չունի անգամ այն հեղինակությունը, որ ուներ նախկին խորհրդարանը, որտեղ շատ էին մականունավորներն ու գործարարները, սակայն հիմնականում կազմված էր երկարամյա քաղաքական փորձառություն ունեցողներից։
Եվ հարց է, թե թիվ մեկ քաղաքական մարմնի նման կազմով ինչ է սպառնում մեր երկրին՝ զարգացո՞ւմ, թե՞ պետության քայքայում։
Տեսանյութում թվարկում ենք մեր դիտարկած պատգամավորներին, որոնց աշխատանքային ստաժը, մեղմ բնութագրմամբ՝ անհամապատասխան է պատգամավորի դիրքին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը